Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 15․10․2025 թվականի թիվ 2/փ-330 դրական եզրակացությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման Կողբ գյուղում գտնվող հետևյալ՝ 11-040-0338-0046 կադաստրային ծածկագրով 0.116 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը խողող, 11-040-0338-0047 կադաստրային ծածկագրով 0.109 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը խողող և 11-040-0338-0006 կադաստրային ծածկագրով 0.25313 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը արոտավայր հողատեսքերի փոփոխությունը նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողերի։ |