Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող, Նոյեմբերյան համայնքի գյուղ Կողբ 40-րդ փողոց 5/4 հողամաս հասցեում գտնվող 11-041-0133-0090 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.04365 հա մակերեսով հողամասը.
   1) օտարման մեկնարկային գին սահմանել  520 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար, 
  2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
   3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: