Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի կամոյի փողոց 8/43 ավտոտնակ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ 
  
   ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի կամոյի փողոց 8/43 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-004-0039-0195 կադաստարային ծածկագրով 0.00364 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 72.88քմ արտաքին մակերեսով կառույցը՝ավտոտնակ, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գրիգոր Հրաչիկի Հարությունյանին: 
 2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝  0.00364 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝ 
1) 0.00364 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝  44450 (36.4 x 1221) ՀՀ դրամի արժեքով։ 
 2) 72 .88  քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝  88120 ՀՀ դրամ արժեքով    (72.88 x 1209) ՀՀ դրամ արժեքով: 
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության: 
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:  |