Հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 13-րդ կետը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածով և նկատի ունենալով, որ Բագրատաշեն բնակավայրի 18-րդ փողոց, 9 բնակելի տուն հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Աշոտ Պավելի Պողոսյանի կողմից 23.03.2024 թվականին ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինականացնել Աշոտ Պավելի Պողոսյանի, Աննա Աշոտի Սարուխանյանի, Պավլիկ Աշոտի Պողոսյանի, Լուսինե Աշոտի Պողոսյանի և Հայկանուշ Գեորգիյի Մելիքյանի սեփականությունը հանդիսացող, Բագրատաշեն բնակավայրի 18-րդ փողոց 9 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-016-0005-0035 կադաստրային ծածկագրով հողամասում առկա ընդհանուր՝ 451.64 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված կառուցները՝ բնակելի տուն, բաց պատշգամբ, աստիճաններ, ինչպես նաև վկայականում առկա՝ ծածկ, անասնաշենք և պարիսպ (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023FlTASP):
2. Օրինական ճանաչված ընդհանուր՝ 451.64 քմ արտաքին մակերեսով կառույցների համար սեփականատերերը Նոյեմբերյան համայնքի 900395112122 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծեն օրինականացման վճար՝ 394750 (451.64 x 874) ՀՀ դրամի չափով:
3. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 394750 ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել անվավեր:
4.Անվավեր ճանաչել Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 11-ի թիվ 1224-Ա որոշումը։