Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2025 թ.

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ 148-Ա ԵՎ 481-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հիմք ընդունելով Լյովա Իսկանդարի Աղամյանի դիմումը և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Լյովա Իսկանդարի Աղամյանին,Կարինե Լևոնի Աղամյանին , Ամալյա Լյովայի Աղամյանին, Անի Լյովայի Աղամյանինև Անահիտ Լյովայի Աղամյանինպատկանող հողամասից կադաստրային քարտեզագրման  արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով  նախատեսված  սահմանափակումների ցանկում, չի ընդգրկված ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Սահմանել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 11-049-0009-0018  ծածկագրով 0.24121 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի բնակելի /տնամերձ/ կառուցապատման:

 

2. Ճանաչել Լյովա Իսկանդարի ԱղամյանիԿարինե Լևոնի Աղամյանի, Ամալյա Լյովայի Աղամյանի, Անի Լյովայի Աղամյանի և  Անահիտ Լյովայի Աղամյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի, կադաստրային 11-041-0009-0018 ծածկագրով փաստացի օգտագործվող  0.10121հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրա կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:

 

3. Հողամասի սահմանները որոշվում են <<ԳՍԲ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ-ի կողմից չափագրված  և  Նոյեմբերյան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

 

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լյովա Իսկանդարի Աղամյանի,Կարինե Լևոնի Աղամյանի , Ամալյա Լյովայի Աղամյանի, Անի Լյովայի Աղամյանի և  Անահիտ Լյովայի Աղամյանի սեփականության իրավունքներն ամրագրված հողամասի ու տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի  գրանցման վկայական:

 

5Ուժը կորցրած ճանաչել «ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 31-ի  թիվ 148– Ա և «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐՐԻ 31-Ի ԹԻՎ 148-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նոյեմբերյան համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի10-ի  թիվ 481 - Ա որոշումները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոմա Նուրբեկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner