Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով <<Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ տնօրենի 31.01.2019 թվականի գրությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 1 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի շենքային տարածքի երկրորդ հարկից 89.53 քմ տարածք 5 (հինգ) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ին բնակչությանը սպասարկելու համար մանրէաբանական հետազոտություններ իրականացնելու նպատակով:
ա) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: բ) տարածքի տրամադրման գործընթացն ապահովել 6 /վեց/ ամսվա ընթացքում:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|