Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և հիմք ընդունելով «ԱՐ-ՄԱՐ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 30․05․2025 թվականին հանութագրման և չափագրման արդյունքում 10․06․2025 թվականին տրված հողամասի հատակագիծը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի քաղաք Նոյեմբերյան Սուվորովի 5 հասցեում գտնվող, 11-004-0021-0004 կադաստրային ծածկագրով, 0․10335 հա մակերեսով հողամասի ճշգրտված սահմանները՝ ըստ կից ներկայացվող հատակագծի։