Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Պտղավան 1-ին փողոց թիվ 5 հողամաս հասցեում գտնվող՝ 11-055-0015-0005 կադաստրային ծածկագրով 0․03844 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը աճուրդային կարգով օտարելու համար.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 500 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: |