Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն սխալմամբ որպես քաղաքացու անվամբ հաշվառված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գտնվող՝ 11-004-0293-0019 կադաստրային ծածկագրով 0.15742 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող) նկատմամբ Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը ճանաչելու համար: |