Հիմք ընդունելով թիվ`26032018-11-0009 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը , Նոյեմբերյան համայնքի գլխավոր հատակագիծը,<<ԿԱՖԷ>> ՍՊԸ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով , կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ՝
որոշում եմ.
1. Ճշտել 11-012-0112-0018 կադաստրային ծածկագրով 2.09204 հա մակերեսով հողամասի գծային չափերը , տեղադիրքը և մակերեսը համաձայն <<ԿԱՖԷ>> ՍՊԸ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի և 2.09204 հա հողամասի նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
2. Կադաստրային քարտեզում հողամասի սահմանային չափերը և մակերեսը ճշտելու համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի համար տրամադրած թիվ 26032018-11-0009 սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, որի հողամասի հատակագիծը բաժնում գծագրված հատակագծի համաձայն հողամասի սահմանային չափերը համապատասխանում են, <<ԿԱՖԷ>> ՍՊԸ-ի կողմից կազմված համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի և նշված սահմանային չափերով հողամասի մակերեսը կազմում է 2.09204 հա, սակայն վկայականում նշվել է 2.5 հա:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը կադաստրային քարտեզում տեղադրվել է մոտավոր և տեղադիրքի ուղղմամբ չեն փոփոխվում անշարժ գույքի (հողամասի) միավորների նկատմամբ իրավունքների սուբյեկտները, անշարժ գույքի (հողամասի) միավորների որակական և քանակական բնութագրերը:
4. Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում , չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահամանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
5. Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: