Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 621-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած Զավեն Շափաղի Ալեքսանյանի կողմից 26․12.2024 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Վ․ Տերյան փողոց 7/16 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00555 հա մակերեսով հողամասում (ծածկագիր`11-004-0039-0232, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը`բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0.00555 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Զավեն Շափաղի Ալեքսանյանին:
2. Զավեն Շափաղի Ալեքսանյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 101500 (83․92 x 1209) ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 67800 (55․5 x 1221) ՀՀ դրամ 900395101133 հաշվին (կադաստրային արժեք) որպես հողամասի օտարման գին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: