Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 12-րդ կետով, «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 04.12.2020 թվականի թիվ 113-Ն որոշումը և հաշվի առնելով «Էդգար Մարտիրոսյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 19․11․2021 թվականի դիմում-հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Էդգար Մարտիրոսյան» ԱՁ-ին 20․11․2021 թվականից մինչև 20․12․2021 թվականը ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ Երևանյան, Նոյեմբերի 29, Զորավար Անդրանիկի փողոցներում, Բերդավան և Բաղանիս գյուղերում գտնվող լուսավորության հենասյուների վրա տեղադրել 160 (մեկ հարյուր վաթսուն) քմ ընդհանուր մակերեսով արտաքին գովազդ՝ յուրաքանչյուրը 4 քմ, 1 քմ մակերեսի համար վճարելով ամսական 1125 ՀՀ դրամ:
- Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Մարիամ Աշոտի Աբովյանին սահմանված կարգով ձևակերպել գովազդի թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերը:
|