Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21 -րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի սեփականությունը հանդիսացող 0,79493 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-017-0150-0002, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) տրամադրել վարձակալությամբ:
1) 0․79493 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի մեկնարկային վարձավճար սահմանել 7000 ՀՀ դրամ (տարեկան):
2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: