Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈԻՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 11-055-0366-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.05167 հա և 11-055-0028-0006 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.1278 հա, ընդհանուր՝ 0.17947 հա մակերեսով հողամասին տալ հասցե գրանցելով համայնք Նոյեմբերյան գյուղ Պտղավան 10-րդ փողոց, 11 հողամաս հասցեում, փոստային դասիչ՝ 4115։