Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 3809-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2024 թվականի N 3809-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  Այրում քաղաքի Ա.Աբովյան փողոց  թիվ 11/3  խորդանոց հասցեում գտնվող 0.00282 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Ալբերտ Արտավազդի Բեջանյանի կողմից տրված 11.11.2024 թվականի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Ա.Աբովյան փողոց թիվ 11/3 խորդանոց հասցեում 11-012-0106-0067 կադաստրային ծածկագրով հողամասից 0,00282 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի  վրա Ալբերտ Արտավազդի Բեջանյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 28.2 քմ արտաքին մակերեսով կառույցի՝ խորդանոց, նկատմամբ ճանաչել  Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված ընդհանուր՝ 0.00282 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի,  գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023UPLVS8) և օրինականացնել:

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Դանիելյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ ավտոտնակ,  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Ալբերտ Արտավազդի Բեջանյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 68200 ՀՀ դրամ արժեքով (28.2 x 2418) և նրա սպասարկման համար անհրաժեշտ  28.2 քմ մակերեսով հողամասը՝  34450 ՀՀ դրամ արժեքով (25.2 x 1221) ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner