Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Նորոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ պետական սեփականությունը հանդիսացող Բագրատաշեն գյուղի 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 6 ատամնաբուժարան հասցեում 0.0135 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Գրիգորի Բորիսի Աղաբեկյանի կողմից տրված 18.05.2022 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 6 ատամնաբուժարան հասցեում 11-016-0040-0010 կադաստրային ծածկագրով հողամասից 0.0135 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա Գրիգորի Բորիսի Աղաբեկյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 31.54 քմ արտաքին մակերեսով կառույցի՝ ատամնաբուժարան և պարիսպ, նկատմամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0.0135 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2022FKHHZA) և օրինականացնել:
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Դանիելյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Գրիգորի Բորիսի Աղաբեկյանին ՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 248100 ՀՀ դրամ արժեքով (31.54 x 1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 135 քմ մակերեսով հողամասը՝ 143400 ՀՀ դրամ արժեքով (63.08 x 514,8+71.92 x 514,8x3) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: