Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Ապրելու» բարեգործական հիմնադրամի կողմից Նոյեմբերյան համայնքի մարզադաշտի համար նախատեսված թվով 190 հատ նստարանը ընդգրկել Նոյեմբերյան համայնքին պատականող գույքի ցանկում և որպես գույքային արժեք հաշվառել համայնքի հաշվեկշռում՝ կնքել նվիրաբերության պայմանագիր: |