Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 54-րդ հոդվածով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի բյուջեից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում առաջացած հրատապություն պահանջող ծախսերը կատարել մեկ անձից: |