Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ ապամոնտաժել Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում գտնվող նախկին խմելու ջրի ցանցի չօգտագործվող մետաղյա 200 (երկու հարյուր) գծմ երկարությամբ 90 մմ տրամագծով խողովակաշարը և այն օգտագործել Կոթի բնակավայրի վարչական տարածքում՝ ֆուտբոլի խաղահրապարակի և 25-րդ փողոցի վերջնամասում մնացած մոտ 500 (հինգ հարյուր) մետր երկարությամբ լուսավորության ցանցի կառուցման համար, որպես հենասյուներ:
|