Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և 69-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 18-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 06․12.2024 թվականի թիվ 28 նիստի արձանագրությունները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38.1 հոդվածով, և հաշվի առնելով, որ հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ 1-ին փողոց 34/3 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0363-0058 կադաստրային ծածկագրով 0․05762 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Թաթուլ Դավթի Նասիբյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 299 624 (երկու հարյուր իննսունինը հազար վեց հարյուր քսանչորս) ՀՀ դրամ։
2․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ 6-րդ փողոց 65/9 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0221-0040 կադաստրային ծածկագրով 0.04224 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Կարեն Վարդանի Քոչարյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 219 648 (երկու հարյուր տասնինը հազար վեց հարյուր քառասունութ) ՀՀ դրամ։
3․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ 6-րդ փողոց 18/1 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0175-0014 կադաստրային ծածկագրով 0.12381 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Հովսեփ Ռոբերտի Ջիլավյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 643 812 (վեց հարյուր քառասուներեք հազար ութ հարյուր տասներկու) ՀՀ դրամ։
4․ ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ 21-րդ փողոց 5/3 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0023-0045 կադաստրային ծածկագրով 0․00517 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Ստեփան Կառլոյի Աբովյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 31 020 (երեսունմեկ հազար քսան) ՀՀ դրամ։
5․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Այրում Հ․Թումանյան փողոց 13/33 հողամաս հասցեում գտնվող, 11-012-0102-0104 կադաստրային ծածկագրով 0.00674 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Համլետ Մարտունի Մարգարյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 134 800 (մեկ հարյուր երեսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։
6․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան Վ․Տերյան փողոց 33/1 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0048-0070 կադաստրային ծածկագրով 0.08956 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Սասուն Արտաշի Մամյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 1 791 200 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ։
7․ ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեվան 4-րդ փողոց 23 հողամաս հասցեում գտնվող, 11-050-0053-0097 կադաստրային ծածկագրով 0․07053 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Ասպրամ Սամվելի Նազարյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 70 530 (յոթանասուն հազար հինգ հարյուր երեսուն) ՀՀ դրամ։
8․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց 42 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0037-0019 կադաստրային ծածկագրով 0.03052 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Հարություն Ռևազի Ղազինյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 610 400 (վեց հարյուր տաս հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
9․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քազաք Նոյեմբերյան Հաղթանակի փողոց 15/4 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0033-0001 կադաստրային ծածկագրով 0.12872 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Արտեմ Բենիկի Ասատրյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 1 609 000 (մեկ միլիոն վեց հարյուր ինը հազար) ՀՀ դրամ։
10․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ 23-րդ փողոց 31/29 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0013-0092 կադաստրային ծածկագրով 0․0608 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Թաթուլ Դավթի Նասիբյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 316 160 (երեք հարյուր տասնվեց հազար հարյուր վաթսուն) ՀՀ դրամ։
11․ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար 10-րդ փողոց 1-ին նրբանցք 7 հողամաս հասցեում գտնվող, 11-049-0022-0012 կադաստրային ծածկագրով 0․08801 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Սյուզաննա Սամվելի Մկրտումյանին։
ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 88 010 (ութսունութ հազար տաս) ՀՀ դրամ։
բ) 11-049-0022-0012 կադաստրային ծածկագրով 0․08801 հա մակերեսով հողամասի 2024 թվականի օգոստոսի 15-ին կայացած աճուրդի պետական գրանցման ներկայացնելու ժամկետները խախտելու պատճառով աճուրդը համարել չեղյալ (լոտ7):
12․Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել աճուրդ-վաճառք կատարելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը: