Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Վարդան Բայրամյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղում գտնվող հողամասը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-019-0310-0007 ծածկագրով 0.1556 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության (3-րդ կարգ, ջրովի) վարելահող գործառնական նշանակության հողամասը փոխանակել Վարդան Հրաչիկի Բայրամյանին, Սինարետա Սերոժի Քոչարյանին և Սիրանուշ Վարդանի Բայրամյանին պատկանող 11-019-0207-0003 ծածկագրով 0.42 հա գյուղատնտեսական նշանակության (4-րդ կարգ, անջրդի) վարելահող գործառնական նշանակության հողամասով: |