Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Բագրատաշեն գյուղի 4-րդ փողոց, 3-րդ փակուղի թիվ 5 հողամաս հասցեում գտնվող 11-016-0064-0004 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.18058 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով օտարելու համար:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 520 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 /երկու/ տարվա ընթացքում: |