Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով «ՄԱՐ-ՄՈՍ» ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան Դպրոցականների փողոց, 44 շենք 8 խանութ հասցեում գտնվող՝ 17․87 քմ ներքին մակերեսով հասարակական նշանակության խանութը.
1) Խանութի օտարման մեկնարկային գին սահմանել 2330000 (երկու միլիոն երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ,
2) գույքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) գույքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում:
2. Սահմանել, որ սեփականության իրավունքի գրանցման պահից 5 տարվա ընթացքում գույքն օտարելու դեպքում անհրաժեշտ է Նոյեմբերյան համայնքապետարանի համաձայնությունը:
|