Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-016-0141-0014 կադաստրային ծածկագրով 0,79396 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը տրամադրել վարձակալությամբ:
1) վարձակալությամբ տրամադրվող 0,79396 հա մակերեսով հողամասի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 11000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում,
4) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: