Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և հաշվի առնելով Արման Գաբրիելյանի և Անահիտ Օհանյանի լիազորված անձ Անդրանիկ Մկրտումյանի կողմից 27.01.2025 թվականին ներկայացված հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 17-րդ փողոց 16/2 հողամաս հասցեում գտնվող 11-017-0004-0010 կադաստրային ծածկագրով 0.01446 հա մակերեսով հողամասում բնակելի տան կառուցման նպատակով տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
2․ Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր և տրամադրել 11-017-0004-0010 ծածկագրով հողամասի սեփականատերեր Արման Գաբրիելյանին և Անահիտ Օհանյանին: