Համազեկուցող Նորայր Գիշյանը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Գոհար Աղաբաբյանը Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոց թիվ 56/2 հասցեում իրականացրել ինքնակամ կառույց և դիմել է Նոյեմբերյանի համայնքապետարան այն օրինականացնելու խնդրանքով: Զեկուցողը ներկայցրեց, որ կառույցը՝ սանհանգույց, անձանց իրավունքները չի խախտում, իսկ հողամասը, որի առկա է կառույցը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, այնուհետև առաջարկվեց տալ համաձայնություն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Գոհար Աղաբաբյանին: Համայնքի ավագանին քննարկել;ով հարցը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց թիվ 56/2 հասցեում գտնվող, օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց թիվ 56/2 հասցեում գտնվող, 11-004-0015-0011 ծածկագրով տարածքում առկա 0.00059 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 3 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցը՝ սանհանգույց, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գոհար Գուրգենի Աղաբաբյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00059 հա մակերեսով հողամասի համար՝ 4800 (չորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,
2) 3 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 29700 (քսանինը հազար յոթ հարյուր ) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Օտարման ժամկետը սահմանել ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման դրույթներին համապատասխան։
|