Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեղձավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-025-0106-0146 կադաստրային ծածկագրով 1.02023 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր) տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 1.02023 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 27500 ՀՀ դրամ:
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: