Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 668-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2025 թվականի N 668-Ա

ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ին թիվ 2387-Ն՝  «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի  11-012-0131-0071 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.01679 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը` պահեստարանների:
  2.  Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի  11-012-0131-0071 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.01679 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական օբյեկտների:
  3. Նոյեմբերյան համայնքի Այրում 11-012-0131-0038 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.02322 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ:
  4. Նոյեմբերյան համայնքի Այրում 11-012-0131-0038 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0.02322 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել վարելահող հողատեսքի:
  5. Առանձնացված 0.01679  հա և 0․02322 հա մակերեսով հողամասերը միավորել և միավորված ընդհանուր 0․04001 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Այրում, Գործարարների փողոց, 39 հողամաս հասցեում, փոտային դասիչ 4102։
  6. Միավորված ընդհանուր 0․04001 հա մակերեսով հողամասին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner