Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0737-0002 կադաստրային ծածկագրով  2.56154 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը  տրամադրել վարձակալությամբ: 
1) 2.56154 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի մեկնարկային վարձավճար սահմանել 22500 ՀՀ դրամ (տարեկան): 2)  Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում: 4) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության:  |