Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի աղբատար ավտոմեքենաների վերանորոգման համար ավտոպահեստամասեր ձեռքբերելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2024 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի աղբատար ավտոմեքենաների վերանորոգման համար 1 (մեկ) միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |