Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



11 հուլիսի 2025 թ.

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏԱՎՈՒՇ-1 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող  միջգերատեսչական հանձնաժողովի  12․06․2025 թվականի թիվ 2/փ-182 դրական եզրակացությունը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 25-ի թիվ 210-Ա որոշումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Վաչագան Ժորայի Միքայելյանին և Գայանե Լևոնի Խաչիկյանին պատկանող 11-017-0103-0068 կադաստրային ծածկագրով 0.23 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:

2. Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի 11-017-0103-0068 ծածկագրով 0.23 հա մակերեսով անշարժ գույքի սեփականատերերը Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101133 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծեն հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը՝ (92.4-82) x 2300 = 23920 ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոմա Նուրբեկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner