Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18․09․2017թվականի 1213-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Տավուշի մարզի Պտղավան գյուղի բնակիչ Վալերի Ղազարովի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նորատունկ այգի հիմնելու համար Վալերի Գրիգորի Ղազարովին սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Տավուշի մարզի Պտղավան գյուղի 11 - 055-0351-0031 ծածկագրով 0,7 հա մակերեսով հողամասի վրա հիմնած նորատունկ այգուն 5 տարով ազատել անշարժ գույքի հարկից։ |