Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով Գարիկ Սամվելի Խաչիկյանին սեփականության իրավունքով պատկանող Նոյեմբերյան քաղաքում գտնվող հողամասը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հետ փոխանակելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0033-0004 ընդհանուր ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0.1 հա մակերեսով հողամասը փոխանակել Գարիկ Սամվելի Խաչիկյանին պատկանող 11-004-0007-0036 ծածկագրով 0.1 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասով: |