Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Վարուժան Վազգենի Էվանիսյանի 08.10.2024 թվականին տրված դիմումը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
- Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 2-րդ փողոց, 8/1 բնակելի տուն հասցեում գտնվող (ծածկագիր 11-019-0054-0001) Վարուժան Վազգենի Էվանիսյանին և Վիգեն Վազգենի Էվանիսյանին պատկանող 0.1 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․00431 հա մակերեսով (հողամասի ընդհանուր մակերեը՝ 0.10431 հա) հողամասի նկատմամբ ճանաչել Վարուժան Վազգենի Էվանիսյանի (ծնված՝ 05.06.1975 թվականին) և Վիգեն Վազգենի Էվանիսյանի (ծնված՝ 20.07.1971 թվականին) սեփականության իրավունքը:
- Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 2-րդ փողոց, 8/1 բնակելի տուն հասցեում գտնվող (ծածկագիր 11-019-0054-0001) Վարուժան Վազգենի Էվանիսյանին և Վիգեն Վազգենի Էվանիսյանին պատկանող հողամասում առկա (ներքին մակերեսով) բնակելի տան (171.1 քմ մակերեսով, կառուցված 1958 թվականին), ԲՊ կամ ԱՀ-ի (32.80 քմ մակերեսով, կառուցված 1958 թվականին) և ծածկի (32.20 քմ մակերեսով, կառուցված 1958 թվականին) նկատմամբ ճանաչել Վարուժան Վազգենի Էվանիսյանի (ծնված՝ 05.06.1975 թվականին) և Վիգեն Վազգենի Էվանիսյանի (ծնված՝ 20.07.1971 թվականին) սեփականության իրավունքը:
|