Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ է 1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 0.5226 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից (ծածկագիր 11-016-0225--0017, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) 0.37663 հա մակերեսով հողամասը տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 0.37663 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի տարեկան մեկնարկային վարձավճարը սահմանել 7000 ՀՀ դրամ:
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի:
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |