Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ավագանու «Նոյեմբերյան համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 02-ի թիվ 128-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. Համայնքի բյուջեի վարչական մասի եկամտային մասի <<Այլ դոտացիաներ>> տողում ավելացնել 840000ՀՀ դրամ:
2. Հավելվածի 2-րդ հատվածի 2221 տողի գործառական դասակարգման 02 բաժին 02 խումբ 01 դասի 2550000թիվը փոխարինել 3390000թվով:
3.Հավելվածի 3-րդ հատվածի 4212 տողի տնտեսագիտական դասակարգման 4212 հոդվածում 0 թիվը փոխարինել 840000 թվով:
4.Հավելվածի 6-րդ հատվածի 2221 տողի գործառական դասակարգման բաժին 02 խումբ 02 դաս 01 տնտեսագիտական դասակարգման 4212հոդվածում 0 թիվը փոխարինել 840000թվով: |