Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 սեպտեմբերի 2025 թ.

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 29․08․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության թիվ  286 որոշումը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, հաշվի առնելով Նոյեմբերյանի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 29․08․2025 թվականի թիվ 6 նիստի արձանագրությունները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բերդավան 11-019-0311-0004 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․66938 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` կորիզավոր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Վոլոդյա Ռուբենի Սևինյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 27 000 (քսանյոթ  հազար) ՀՀ դրամ:
  2. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բագրատաշեն 11-016-0109-0050 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 2․62184 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Վանիկ Ժորայի Հանիսյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 24 000 (քսանչորս  հազար) ՀՀ դրամ:
  3. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բագրատաշեն 11-016-0109-0064 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 3․2925 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Կարեն Սեյրանի Պռազյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 20 000 (քսան հազար) ՀՀ դրամ:
  4. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բաղանիս 11-017-0023-0013 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․02662 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արման Աշոտի Բուդաղյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5 000 (հինգ  հազար) ՀՀ դրամ:
  5. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Բաղանիս 11-017-0103-0070 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․07481 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Արթուր Սամվելի Ալավերդյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 5 000 (հինգ  հազար) ՀՀ դրամ:
  6. ՀՀ Տավուշի մարզի համայնք Նոյեմբերյան գյուղ Արճիս 11-015-0238-0255 կադաստրային ծածկագրով տարածքում գտնվող 0․34609 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) վարձակալության մրցույթի հաղթող ճանաչել Կարինե Իլիկոյի Մուսայելյանին։
     1) Հողամասի վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի, վարձավճարը 1 /մեկ/ տարվա համար՝ 10 000 (տաս  հազար) ՀՀ դրամ:
  7. Սույն որոշմամբ վարձակալության տրամադրված անշարժ գույքի համար սահմանված վարձավճարները գանձել ըստ եռամսյակների.
    1)Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:
  8. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել վարձակալության տրամադրելու համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄՀԵՐ ԱՂԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գոհար Մալխասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner