1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոց թիվ 8/31 ավտոտնակ հասցեում գտնվող 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0.00293 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Էլմիրա Մայիսի Ղազարյանի կողմից ինքնակամ կառուցված 29.3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0.00293 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք 2023NMENYP) և օրինականացնել:
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արսեն Մամյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Էլմիրա Մայիսի Ղազարյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույց՝ 35450 ՀՀ դրամ արժեքով (29.3 x 1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 29․3 քմ մակերեսով հողամասը՝ 35800 ՀՀ դրամ արժեքով (29.3 x 1221) ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով:
|