Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն օտարել Նոյեմբերյան քաղաքի 11-004-0367-0009 ծածկագրով տարածքում գտնվող 0,60002 հա մակերեսով հողամասը(նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը` արոտավայր):
1) օտարման մեկնարկային գին սահմանել 40 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: