Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 150-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
<<ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ>> ՀԿ-ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով  <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին դիմումը ու Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

 

  1. 1.     Նոյեմբերյան քաղաքի Զ.Անդրանիկի փողոց թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արտադպրոցական կենտրոնի շենքի ընդհանուր 324,760 քմ մակերեսից՝ կիսանկուղային հարկից 104.74 քմ և առաջին հարկից 151.75 քմ մակերեսով տարածքները, 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղին՝ <<Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի>> գործունեությունը շարունակելու համար:

    2.     Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան քաղաքի ավագանու  29 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 59-Ա որոշումը:

    3.    Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ԳԻՇՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

<<Հույսի կամուրջ>> ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին հարցի շուրջ համայնքի ղեկավարը զեկուցեց, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Զ.Անդրանիկի փողոց թիվ 1 հասցեում գտնվող շենքը  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղին: Այժմ այդ շենքը հիմնանորոգվել է, ավելացել է օգտագործելի մակերսը: <<Հույսի կամուրջ>> ՀԿ տնօրինության դիմումի համաձայն անհրաժեշտ է կայացնել համայնքի ավագանու նոր որոշում տարածքը նոր հիմունքներով տրամադրելու վերաբերյալ: Ուսումնասիրելով հարցը և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով  <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տնօրենի տարածքն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին դիմումը ու Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 

 

  1. 1.     Նոյեմբերյան քաղաքի Զ.Անդրանիկի փողոց թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արտադպրոցական կենտրոնի շենքի ընդհանուր 324,760 քմ մակերեսից՝ կիսանկուղային հարկից 104.74 քմ և առաջին հարկից 151.75 քմ մակերեսով տարածքները, 99 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղին՝ <<Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի>> գործունեությունը շարունակելու համար:

    2.     Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան քաղաքի ավագանու  29 դեկտեմբերի 2004 թվականի թիվ 59-Ա որոշումը:

    3.    Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner