Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն օտարել ներքոհիշյալ հողամասը և օտարման համար սահմանել մեկնարկային գին՝
1.Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոց թիվ 9/6 հասցեում գտնվող 11-004-0039-0174 ծածկագրով 0,00509 հա մակերեսով հողամասը, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
1) մեկնարկային գին սահմանել 810 ՀՀ դրամ /1 քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: |