Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 06/12/2022 թվականի թիվ 231-Ն որոշման 1-ին կետը և հաշվի առնելով Արկադի Հարությունյանի և Վալյա Մանուչարյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Ոսկեպար 3-րդ փողոց, 1-ին նրբանցք, 1-ին փակուղի 3 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-049-0026-0008) բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների համար Արկադի Հարությունյանին և Վալյա Մանուչարյանին տալ շինարարության թույլտվություն։
- Համասեփականատերերը պարտավոր են Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
|