Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Մարիամ Անուշավանի Մելքոնյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան Նորաշենի 3-րդ փողոց, 3/1 հողամաս հասցեում գտնվող 11-004-0001-0074 կադաստրային ծածկագրով 0․02147 հա մակերեսով բնակավարերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Մարիամ Անուշավանի Մելքոնյանին՝ սեփականության իրավունքով իրենց պատկանող 11-004-0001-0033 կադաստրային ծածկագրով գույքի (վկայական՝ 08082019-11-0002) ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 1221 ՀՀ դրամ: |