|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
03 ապրիլի 2024 թվականի N 1036-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 24:00-ԻՑ ՀԵՏՈ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 30.11.2023 թվականի թիվ 352-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքում գործող «Ռաչիկ Պետոնյան» ԱՁ-ի պատասխանատու անձի 22․03․2024 թվականի դիմում-հայտարարագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- «Ռաչիկ Պետոնյան» ԱՁ-ին թույլատրել 01.01.2024 թվականից մինչև 31.12.2024 թվականը Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Մայրուղային 7 հասցեում ժամը 24:00-ից հետո իրականացնել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների, հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային վառելիքի արտադրանքների վաճառք:
- Որոշումը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|