Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան գյուղ Ոսկեպար գյուղում գտնվող՝ 11-049-0107-0019 կադաստրային ծածկագրով 0․76628 հա մակերեսով (նպատակաին նշանակությունըՙ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունըՙ վարելահող) հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 (երկու) տարվա ընթացքում: |