Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որՆոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի տարածքում առկա չորացած ծառերը հանրության համարմ եծ վտանգ են ներկայացնում՝
ՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆԻՆՈՐՈՇՈՒՄ Է 1. Թույլատրել հատել Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի 15-րդ փողոցի վերջնամասում համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում գտնվող առկա եղևնու չոր ծառերը (թվով 6 հատ), որոնք կից են էլեկտրական լարերին և վտանգ են ներկայացնում հանրության համար, ինչպես նաև թվով 7 (յոթ) չոր բարդու ծառ, որոնք հարակից են բնակելի տներին և վարչական նստավայրին:
1) Հատված ծառերից առաջացած բնափայտը, որպես վառելանյութ օգտագործելու նպատակով հատկացնելՆոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական նստավայրին:
2. Թույլատրել հատել Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող Ալեքսանդր Մովսեսյանի կողմից վարձակալած տարածքում գտնվող թվով 23 բարդու ծառերը, որոնք վտանգ են ներկայացնում հարևան այգիների սեփականատերերի համար:
1) Հատված ծառերից առաջացած բնափայտը հատկացնել Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի բնակիչ Ալեքսանդր Մովսեսյանին՝ շինանյութ ստանալու նպատակով: |