Այսօր: Ուրբաթ, 19 Սեպտեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով,  հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  քաղաք Նոյեմբերյան Վ․Տերյան փողոց 63 հասցեում գտնվող 0․00890 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Սուրեն Փաշիկի Միսկարյանի  կողմից  08․01.2023 թվականի տրված դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 1․ Նոյեմբերյան համայնքի  քաղաք Նոյեմբերյան Վ․Տերյան փողոց 63  հասցեում 11-004-0039-0007 հա մակերեսով  հողամասի վրա Սուրեն Փաշիկի Միսկարյանի  կողմից ինքնակամ կառուցված՝ 45․88 քմ արտաքին  մակերեսով կառույցի՝ ավտոտնակ, նկատմամբ ճանաչել  Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված  0.00890 հա մակերես հողամասով (նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի,  գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման)  և օրինականացնել (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023KS9SLN):

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջին կարգի մասնագետ Արսեն Մամյանին սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ ավտոտնակ,  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Սուրեն Փաշիկի Միսկարյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույցը՝ 55470 ՀՀ դրամ արժեքով (45․88 x 1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ   0․00890 մակերեսով հողամասը՝ 108670  ՀՀ դրամ արժեքով (89․0 x 1221) ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Մամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner