Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոց 4/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-004-0129-0100 կադաստրային ծածկագրով 0․00067 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը մրցույթային կարգով տրամադրել վարձակալությամբ՝ կառուցապատման իրավունքով, ավտոմատ սրճեփ մեքենա տեղադրելու նպատակով.
1) վարձակալությամբ տրամադրվող 0․00067 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 10000 (տասը հազար) ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետը սահմանել 3 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել վեց ամսվա ընթացքում տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |