Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի 3-րդ փողոց թիվ 9 և 3-րդ փողոց թիվ 11 շենքերին հարակից տարածքում առկա 50-ից ավելի տարեկան երկու հատ կիսաչոր փշատերև ծառերը հանրության համար մեծ վտանգ են ներկայացնում՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի 3-րդ փողոց թիվ 9-րդ և 3-րդ փողոց թիվ 11 շենքերին հարակից տարածքում առկա երկու հատ կիսաչոր փշատերև ծառերը:
2. Հատված ծառերից առաջացած բնափայտը, որպես վառելափայտ օգտագործելու նպատակով, հատկացնել Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի սոցիալապես անապահով ընտանիքներին: