Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19․03․2015 թվականի թիվ 596-Ն որոշումը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 15․11․2024 թվականի թիվ 518-Ն որոշումը և հաշվի առնելով Նարեկ Մարատի Հարությունյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ, 6-րդ փողոց, 502 հողամաս հասցեում (կադաստրային ծածկագիր՝ 11-041-0208-0025) հասարակական հանգստյան գոտու նախագծի փոփոխման և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Նարեկ Մարատի Հարությունյանին տալ շինարարության թույլտվություն։
- Սեփականատերը պարտավոր է Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101075 հաշվեհամարին մուծել 120000 (հարյուր քսան հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
|